Առաջին թողարկումն ապրիլի 5-ին է:
Առաջին ալիքը դարձյալ ճակատագրով բաժանվածներին վերամիավորվելու հնարավորություն է ընձեռում: Եթեր է վերադառնում ամենազգացմունքային «Սպասիր ինձ» հեռուստանախագիծը՝ իր տեսախցիկով կապելով տարբեր մայրցամաքներում հաստատված ու իրարից կտրված բարեկամ-հարազատներին, միևնույն ընտանիքի անդամներին: Առաջին թողարկումն ապրիլի 5-ին է: