Հայ-հունական գործակցությունը պաշտպանական ոլորտում միջպետական հարաբերությունների հենասյուներից է:
«ԱրմՀայԹեքը» լավ հնարավորություն է՝ ծանոթանալու ռազմական արդյունաբերության բնագավառում մասնակից երկրների ձեռքբերումներին, զարգացնելու համագործակցությունը՝ Բաղրամյան 26-ում ասել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ միջպետական հարաբերությունների ավանդական հենասյուներից է դարձել նաև հայ-հունական պաշտպանական ոլորտում գործակցությունը:
Պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ հայ գործընկերոջ հետ շարունակում են համատեղ ջանքերը՝ վստահեցրել է հույն նախարարը: