Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները բարեկամ Իտալիայի հետ:
Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները բարեկամ Իտալիայի հետ: Մեր երկրում առաքելությունն ավարտող Ջովաննի Ռիչուլիին Հանրապետության նախագահն ասել է՝ հույս ունի, որ նրան փոխարինող՝ Իտալիայի նոր դեսպանը նույն ջանասիրությամբ կշարունակի զարգացնել երկկողմ կապերը: Նախագահ Սարգսյանը կարևորել է վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան, որի արդյունքում աճել են առևտրաշրջանառության ծավալները, ավելացել են Հայաստանում իտալական ներդրումները: