Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հաղորդում է տվել:
Տնտեսական դաշտում խախտումների դեպքում տուգանքի չափն այսուհետ կախված կլինի տնտեսվարողի նախորդ տարվա հասույթի ծավալից: Հակամոնոպոլ հանձնաժողովն օրենսդրական փաթեթ է ներկայացրել խորհրդարանական հանձնաժողովին՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ու Եվրամիության տնտեսական մրցակցության պաշտպանության պահանջներն ու սկզբունքները: Խոսրով Հարությունյանն ասել է.
«Կան հիվանդանոցներ, որոնց պետպատվերը 3 մլրդ-ից ավելի է, հիվանդանոցներ էլ կան, որոնք 100 միլիոնի պետպատվեր էլ չեն ստանում»:
Հանձնաժողովի նախագահը նաև հարցրել է, թե ինչպես է դա ձևավորվել, և, անօրինական պետական օժանդակության դեպք համարելով, ասել է.
«Իմ հայտարարությունը կարող եք ընդունել որպես հաղորդում և զբաղվել այդ հարցով»: