Մեծամասնության ձայներով խորհրդարանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրել Հրայր Թովմասյանին:
Պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ-Արդարադատության նախկին նախարարը վերջ է տվել քաղաքական կարիերային: Մեծամասնության ձայներով խորհրդարանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրել Հրայր Թովմասյանին, որն այսօր երդվել է պատգամավորների առաջ՝ ապահովել օրենքի գերակայությունն ու անխոցելի պահել Մայր օրենքը: