Արմեն Սարգսյանն ընտրվել է 90 կողմ, 10 դեմ ձայնով:
Մեր պատմության մեջ առաջին անգամ է երկրի նախագահն ընտրվում ոչ թե համապետական ընտրություններով, այլ Ազգային ժողովի կողմից: Արմեն Սարգսյանն ընտրվել է 90 կողմ, 10 դեմ ձայնով: Նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ին՝ Ազգային ժողովի հատուկ նիստում: