Վերլուծաբանները կանխատեսում են, որ Արմեն Սարգսյանը հենց առաջին փուլով ընտրվելու հնարավորություն է ստացել:
Հայաստանի 4-րդ նախագահին խորհրդարանը կընտրի փետրվարի 27-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում: Օրակարգը հաստատվել է Ազգային ժողովի խորհրդի նիստում:
Հանրապետականի ու Դաշնակցության միասնական թեկնածու Արմեն Սարգսյանին սատարում է նաև ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը: Վերլուծաբանները կանխատեսում են, որ Արմեն Սարգսյանը հենց առաջին փուլով ընտրվելու հնարավորություն է ստացել: Ըստ օրենքի՝ ընտրվելու համար թեկնածուն 105 պատգամավորից առնվազն 79-ի քվեն պետք է ստանա: ՀՀԿ-ՀՅԴ խմբակցությունների քվեները միասին 65-ն են: Եվս 31 քվե «Ծառուկյան» խմբակցությունն ունի: Դեմ լինելու մասին հայտարարել է միայն «Ելքը»: Նրանց քվեները 9-ն են: