Հաշվառել և հատուկ ու ժամանակավոր կացության և փախստականի կարգավիճակ են տվել մոտ 23 հազար հայի:
Սփյուռքի նախարարության միջգերատեսչական հանձնաժողովում նախարարն ասել է՝ հանդիպել է Իրաքում հայ համայնքի ղեկավարի հետ, տեղեկացել, որ իրավիճակն այս պահին լարված չէ: Պատկերն այլ է Սիրիայի հայկական՝ մոտ 25 հազարանոց համայնքում: Հունվարին 27 ընտանիք է եկել Հայաստան Իրաքից ու Սիրիայից: Անձնագրային և վիզաների վարչության տվյալով՝ կացության կարգավիճակ չունեցողների նկատմամբ վարչական տույժ չեն կիրառել. բանավոր զգուշացրել են: Անցած տարի հաշվառել, հատուկ ու ժամանակավոր կացության և փախստականի կարգավիճակ են տվել մոտ 23 հազար հայի: 19,5 հազարն արդեն մեր երկրի քաղաքացի են: