Մտավոր սեփականության պաշտպանությունը կարևորվում է բիզնեսի զարգացման տեսանկյունից:
Մեր երկրում մտավոր սեփականության պաշտպանության հարցերն են քննարկել վարչապետն ու Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները: Հարցն օրակարգային է Վաշինգտոնում կայանալիք Հայ-ամերիկյան խորհրդի նիստում: Մտավոր սեփականության պաշտպանությունը կարևորվում է բիզնեսի զարգացման տեսանկյունից: Վարչապետին ներկայացվել են խնդիրները, որոնց բիզնեսն առնչվում է առօրյա գործունեության մեջ: Խոսել են մասնագիտացած դատավորներ ունենալու, մաքսային ընթացակարգերի մասին: