Ֆրանկոֆոնիայի կառույցին անդամակցելուց հետո երկու երկրների հարաբերություններն ակտիվացել են:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի նախագահի առաջիկա պետական այցը Հայաստան գործնական բնույթ կհաղորդի երկու երկրների հատկապես տնտեսական հարաբերություններին: Բաղրամյան 26-ում Նախագահ Սարգսյանին Մադագասկարի արտգործնախարարն ասել է, որ մայիսին Հայաստան կժամանեն նաև գործարարներ ու պատգամավորներ:
Նախագահը նկատել է՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կառույցին անդամակցելուց հետո երկու երկրների հարաբերություններն ակտիվացել են: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Մադագասկարն ամենաբարձր մակարդակով կմասնակցի Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին, նաև՝ ֆրանկոֆոն երկրների գործարար համաժողովին: