Միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել՝ փոխվարչապետի համակարգմամբ:
Հայաստանը մինչև ապրիլի վերջ հավանաբար կվավերացնի բրյուսելյան համաձայնագիրը՝ սկսելով դրա կիրարկումը: Բաղրամյան 26-ում ընդունել են ԵՄ հատուկ ներկայացուցիչին: Տոյվո Կլաարին Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հաստատակամ է սեղմ ժամկետում իրագործել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ նպատակով նաև միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել՝ փոխվարչապետի համակարգմամբ:
Տոյվո Կլաարի երկիրը՝ Էստոնիան, հունվարի 12-ին առաջինը վավերացրեց համաձայնագիը: «Հույս ունենք, որ մոտ ապագայում Եվրամիության մյուս երկրներն էլ նույնկերպ կվարվեն»,- ասել է Սերժ Սարգսյանը: Բրյուսելի հատուկ ներկայացուցիչն էլ նկատել է, որ Հայաստանը շատ լավ օրինակ է, թե ինչպես կարելի լինել ԵԱՏՄ անդամ, նաև լավ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ: