Բեյրութի փողոցներով քայլելիս հայկական շունչն ամենուր է:
Հայ-լիբանանյան միջպետական հարաբերությունների մասին նախագահներ Սարգսյանն ու Աունը խոսել են նաև պաշտոնական ճաշի ժամանակ: Այն տրվել է Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ Լիբանանի ղեկավարի:
«Բեյրութի փողոցներով քայլելիս հայկական շունչն ամենուր է»,- ասել է Նախագահ Սարգսյանը: -«Մեծ է հպարտությունը, որ մեր հայրենակիցները կարողացել են իրենց լավագույնս դրսևորել և, որպես արժանի և օրինապաշտ քաղաքացիներ, նպաստել Լիբանանի զարգացմանը: Հայտնի արաբական իմաստությունն ասում է. իրական ընկերը մեկ հոգի է՝ երկու մարմնում: Կարծում եմ՝ սա լավագույնս բնութագրում է հայ-լիբանանյան հարաբերությունները, որտեղ չկան անլուծելի հարցեր, որտեղ կողմերի փոխըմբռնումը լավագույնս ծառայում է երկու ժողովուրդների բարեկեցությանը և կայուն զարգացմանը»:
«Այս պատմական հավատքով ու նահատակությամբ ծանրաբեռնված հողով անցնելը չի կարող լինել սովորական և ավանդական»,- նշել է Լիբանանի նախագահ Միշել Աունը: