Տոյվո Կլաարը շեշտել է հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու՝ Բրյուսելի դիրքորոշումը:
Շփման գծի և Հայաստանի պետական սահմանի վիճակը Եվրամիության Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին է ներկայացրել ՀՀ Պաշտպանության նախարարը:
Նախարարն ու Եվրամիության ներկայացուցիչը կարևոր են համարում, որ սադրիչ հայտարարություններին միջազգային հանրությունը պատշաճ արձագանքի: Վիգեն Սարգսյանն ընդգծել է Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ և քաղաքական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, ինչը հստակ արտահայտված է Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրում: Տոյվո Կլաարը շեշտել է հակամարտությունը բացառապես բանակցային ճանապարհով լուծելու՝ Բրյուսելի դիրքորոշումը: