Իսպանական «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» ընկերությունը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել:
Իսպանական «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» ընկերությունը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել: Այս մասին ընկերության տարածաշրջանային տնօրենն է տեղեկացրել էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանին: Մասնավորապես ընկերությանը հետաքրքրել է Իրանի հետ սահմանին համատեղ կառուցվելիք Մեղրիի ՀԷԿ-ի ծրագիրը: Ընկերությունը մասնագիտացված է հիդրոկայանների, արևային կայանների, էլեկտրահաղորդման գծերի կառուցման գործում և աշխարհի տարբեր երկրներում ունի ավելի քան 300 մասնաճյուղ: