Թանկացումների դեմ «Ելք»-ի նախաձեռնած երկրորդ լսումներին ՀՀԿ-ն կմասնակցի:
Թանկացումների դեմ «Ելք» խմբակցության նախաձեռնած երկրորդ լսումներին Հանրապետականի պատգամավորները կմասնակցեն՝ վստահեցրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաև ռեյթինգային ընտրակարգի վերաբերյալ ՀՀԿ-ՀՅԴ տարաձայնություններին: