Ղազախստանի հետ առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում եղած ներուժին:
Մեր երկրում Ղազախստանի դեսպանի հետ վարչապետը քննարկել է Երևանով տարանցիկ չվերթներ կազմակերպելու հարցը և ղազախական ընկերությունների հնարավոր մուտքը «Մեղրի ազատ տնտեսական գոտի»: Կարեն Կարապետյանը նկատել է, որ ԵԱՏՄ գործընկեր Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում եղած ներուժին: