«Ելք»-ը խորհրդարանում ստորագրահավաք է սկսելու՝ հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նպատակով:
«Ոչ թանկացումներին» կոչով «Ելք» դաշինքը երկրորդ հանրահավաքն է անցկացրել Ազնավուրի հրապարակում: Դաշինքի առաջնորդները հավաքվածներին ներկայացրել են առաջիկա անելիքները:
«Ելք»-ը փետրվարի 6-ին խորհրդարանում ստորագրահավաք է սկսելու՝ արտահերթ նիստով հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նպատակով: Ասել են, որ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ կարագի, բենզինի, կարտոֆիլի թանկացումների դեմ ոչինչ չեն կարող անել առանց հանրային համախմբման: Հանրահավաքից հետո երթն անցել է կենտրոնական փողոցներով: Մասնակիցներն իրենց միանալու կոչեր են ուղղել նաև անցորդներին: