Լսումների արդյունքում ձևավորված թեզերը պետք է դառնան Ազգային Ժողովի քաղաքական գնահատականի հիմք:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ին նիստերի դահլիճում քննարկում է նախաձեռնում «Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» խորագրով:
«Հարցի քննարկումը պետք է դարձնենք օրակարգային, իսկ լսումների արդյունքում ձևավորված թեզերը պետք է դառնան Ազգային Ժողովի քաղաքական գնահատականի հիմք», - ասել է Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ հայտարարության տեքստը թարգմանվելու է՝ 2018-ի ընթացքում արտասահմանի գործընկերներին այդ խնդրի մասին հիշեցնելու նպատակով: