ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի տնտեսական աճի ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջող իրականացմանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերը: Վարչապետը վստահեցրել է, որ դրանք նպաստում են Հայաստանի տնտեսական աճի ապահովմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջող իրականացմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը:
ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել այդ գործընթացին՝ ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: