2017-ին հանրապետության դպրոցների 70 տոկոսում երրորդ օտար լեզվի ուսուցումը դարձել է պարտադիր:
«Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը պատրաստ է և կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Այս մասին վարչապետին տեղեկացրել են Կրթության և գիտության նախարարությունում:
Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ անցած տարի հանրապետությունում օպտիմալացվել է 15 դպրոց, տնտեսվել է 266 միլիոն դրամ: Նախարարի խոսքով՝ օպտիմալացման ծրագիրը կշարունակվի նաև այս տարի: 2017-ին հանրապետության դպրոցների 70 տոկոսում երրորդ օտար լեզվի ուսուցումը դարձել է պարտադիր: Բացվել են օտար լեզվի թեքումով դպրոցներ: