Նախարարն անձնական պատճառներով հրաժարականի դիմում էր ներկայացրել։
էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կշարունակի պաշտոնավարել։ Նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանն «Արմենպրեսին» ասել է՝ նախարարն անձնական պատճառներով հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Սակայն հանրապետության նախագահի և վարչապետի հետ զրույցից հետո հարցը հանվել է օրակարգից։