Նախագահի թեկնածուն վստահեցրել է, որ հանդիպելու է բոլոր ուժերի և հանրային կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանրապետության նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանն առաջին հանդիպումներն է ունեցել քաղաքական ուժերի հետ: Նախագահի թեկնածուն նախ հանդիպել է հանրապետական պատգամավորների հետ, ներկայացրել իր պատկերացումներն ու պատասխանել նրանց հարցերին: Այս մասին լրագրողներին ասել է Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Այնուհետև Արմեն Սարգսյանը հանդիպել ՀՅԴ բյուրոյի անդամների ու քաղաքական ղեկավարության հետ: Նախագահի թեկնածուն դեռ վաղ է համարում իր որոշման մասին խոսելը: Վստահեցրել է, որ հանդիպելու է բոլոր ուժերի և հանրային կառույցների ներկայացուցիչների հետ: