Հայկական բանակը քաջ տղաների խիզախության շնորհիվ կերտել է նվիրական հաղթանակներ և փոխել պատմության ընթացքը:
«Շարունակելով հերոս պապերի ու հայրերի մարտական ավանդույթները՝ հայ զինվորն այսօր էլ կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում և գործում է նոր սխրանքներ», - Հայաստանի Նախագահին ուղարկած շնորհավորական ուղերձում գրել է Արցախի Նախագահը: Բակո Սահակյանը նշել է, որ հայկական բանակը ծնվել է ազատության ու անկախության համար մղված անհավասար պայքարում: Քաջ տղաների խիզախության շնորհիվ կերտել է նվիրական հաղթանակներ և փոխել պատմության ընթացքը: