Հայաստանը փորձում է լինել հարթակ, որտեղ տարբեր մշակույթներ ու տնտեսություններ կկարողանան համատեղ գործել:
Դավոսում Euronews-ի թղթակցին ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական օրակարգի մանրամասները: Կարեն Կարապետյանն ասել է, որ մեր երկիրն այժմ տարածաշրջանի միասնական ապագան ստեղծելու ուղղությամբ է աշխատում՝ փորձելով լինել հարթակ, որտեղ տարբեր մշակույթներ ու տնտեսություններ կկարողանան համատեղ գործել: