ՊԵԿ-ի բացահայտումների շնորհիվ 2017-ին ավարտված քրեական գործերով պետբյուջե է վերադարձվել 8.5 մլրդ դրամ, 3 մլրդ էլ դեռ կվերադարձվի:
ՊԵԿ-ի բացահայտումների շնորհիվ 2017-ին ավարտված քրեական գործերով պետբյուջե է վերադարձվել 8.5 մլրդ դրամ, 3 մլրդ էլ դեռ կվերադարձվի: Կոմիտեի պետն այսօր երկրի ղեկավարին է ներկայացրել հարկային եկամուտների կատարողականը և կառույցի բարեփոխումների արդյունքները: Նախագահ Սարգսյանը պահանջել է շարունակել աշխատանքը բյուջեի նախատեսված մուտքերն ապահովելու համար, բայց առանց խոչընդոտելու տնտեսվարողներին: Մաքսային ձևակերպումները պետք է պարզ ու արագ կատարվեն, Մեղրիի անցակետն էլ մյուսների պես արդիականացվի: