Հրապարակվել է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցը:
Հրապարակվել է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցը, որտեղ Հայաստանի տնտեսության համար 3,8 տոկոսի աճ է կանխատեսվել: Բանկի փորձագետները նաև 2019 և 2020 թվականների սպասելիքն են ներկայացրել մեր տնտեսության համար. տարեկան 4 տոկոս աճ: Ըստ զեկույցի՝ նախորդ տարի մեր երկրի տնտեսությունը նշանակալի առաջընթաց է գրանցել մետաղների գների բարձրացման և ներքին քաղաքականության բարելավման արդյունքում: