Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Երևանում՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ավարտին, ԵԱՏՄ վարչապետները պայմանավորվել են երկու պիլոտային ծրագիր սկսել. ԵԱՏՄ բրենդի տակ՝ ոսկերչական ապրանքներ ու էլեկտրատեխնիկա արտադրել: Նիստից առաջ 5 պետությունների վարչապետներին ընդունել է Հայաստանի Նախագահը: Ապագայում հնարավոր է վարորդական իրավունքի ճանաչման ու ապրանքանիշերի համար միասնական կանոններ մշակեն: ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը այս արդյունքով է ամփոփել երևանյան նիստը: