ԱՊՀ տարածքում պետք է օպերատիվ քննչական համատեղ խմբեր ձեւավորել՝ առաջարկել է Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը՝ Երեւանում:
ԱՊՀ տարածքում պետք է օպերատիվ քննչական համատեղ խմբեր ձեւավորել՝ առաջարկել է Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը՝ Երեւանում: Հայաստանի, Ռուսաստանի ու Բելառուսի քննչական կոմիտեները կոլեգիաների եռակողմ նիստ են անցկացնում: Մեկնարկին ստորագրել են փոխըմբռնման երկկողմ հուշագրեր՝ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Բելառուս ձևաչափով: Կոմիտեների նախագահներն ընդգծել են, որ հուշագրերի ստորագրումը հնարավորություն կտա խորացնել գործակցությունը մինչդատական վարույթում փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերում փորձի փոխանակման համար: