Համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքը հրապարակել է Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Նյու-Յորքից արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքը հրապարակել է Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է նախագահների ձեռք բերած համաձայնությունը՝ ակտիվացնել բանակցային գործընթացը ու շփման գծում թուլացնել լարվածությունը: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և կոչ ենք անում կողմերին բանակցությունների միջոցով հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշված է հայտարարությունում: