Քննարկման եզրագծին է հասցրել նաեւ ռուսական կողմի հետ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ մեկ այլ համաձայնագիր, որով ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն է իրականացվելու:
«Մարդիկ ոտնձգության չէին գնա, եթե իմանային, որ Սպիտակ անգղը Կարմիր գրքում գրանցված տեսակ է: Չիմացության արդյունք է»,- հայտարարել է Բնապահպանության նախարարն այսօր խորհրդարանում՝ բնակչության էկոլոգիական կրթության մասին օրինագծի քննարկմանը: Նախագիծն առաջարկում է բնապահպանական հարցերի ավելի լայն ներառում կրթական ծրագրերում: Քրեական օրենսգիրքն, ըստ նախարարի, պատժաչափ եւ վնասի հատուցում է նախատեսում: Մինչեւ այս նախագծի քննարկումը՝ օրենսդիրն այսօր 87 կողմ 7 դեմ ձայներով հաստատել է հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու հարցը: