Ծաղկաձորում շահագործման է հանձնվել Հայաստանի ամենամեծ արևային կայանը:
Հայաստանը մեծացնում է էներգետիկ անկախությունը: Ծաղկաձորում շահագործման է հանձնվել Հայաստանի ամենամեծ արևային կայանը: Մեկ հեկտարի վրա տեղադրվել է մոտ 1300 վահանակ: «Արևէկ»-ը մեկ տարում մինչև հինգ հարյուր յոթանասուն հազար կիլովատ ժամ էլեկտրաէներգիա կարտադրի ու կվաճառի էլեկտրական ցանցերին: