Հայաստան են այցելել Հնդկաստանի էներգետիկայի, դեղագործության, զբոսաշրջության և ՏՏ ոլորտների ձեռներեցներ:
Հայաստան են այցելել Հնդկաստանի էներգետիկայի, դեղագործության, զբոսաշրջության և ՏՏ ոլորտների ձեռներեցներ: Երևանում Հնդկաստանի դեսպանն ասել է, որ իրեն ուրախացնում է հնդիկների մեծ հոսքը Հայաստան, իսկ բիզնես ոլորտում էլ հատկապես հետաքրքրված են նորագույն տեխնոլոգիաներով, թանկարժեք քարերի և զարդերի պատրաստմամբ: 50 գործարար և 20 անհատ ձեռներեց երկու երկրներից ստորագրել են գործակցության նոր համաձայնագրեր, համաժողովից հետո էլ B2B ձևաչափով հանդիպումներին կքննարկեն արդեն գործնական քայլերը: