Երևանում հավաքված ԵԱՏՄ մաքսավորները վերջին հստակեցումներն են անում:
2018-ի հունվարի մեկից ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգիրքը: Մաքսային արժեքի լիարժեք վճարում, բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի պարզեցում: Երևանում հավաքված ԵԱՏՄ մաքսավորները վերջին հստակեցումներն են անում. մաքսային ծառայությունների ղեկավարները կարևորել են նաև մաքսանենգ ապրանքների տեղափոխման ուղիների բացահայտումը, տեղեկատվության փոխանակումը: