Կառավարությունն այսօր հավանություն է տվել՝ 2018-ի բյուջեի նախագծին:
Կառավարությունն այսօր հավանություն է տվել՝ 2018-ի բյուջեի նախագծին: Եկող տարվա հիմնական ֆինանսական փաստաթուղթն առաջիկա օրերին գործադիրն Ազգային Ժողովի հաստատմանը կուղարկի՝ եկամուտները՝ 1 տրիլիոն 307 մլրդ, ծախսերը՝ 1 տրիլիոն 464 մլրդ դրամ ցուցանիշներով: Կանխատեսվում է 4,5 տոկոս տնտեսական աճ՝ զեկուցել է ֆինանսների նախարարը: Օրակարգային 60 հարցերի շարքում այսօր հավանության են արժանացել օտարերկրյա ներդրումների մասին օրենքի փոփոխության, նաև հայ-հնդկական տնտեսական գործակցությունը խթանող նախագծերը: