Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել՝ նշելով, որ նախարարները պատրաստ են իրենց հետ համագործակցել՝ մոտ ապագայում բարձր մակարդակի գագաթնաժողով նախապատրաստելու հարցում:
Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել՝ նշելով, որ նախարարները պատրաստ են իրենց հետ համագործակցել՝ մոտ ապագայում բարձր մակարդակի գագաթնաժողով նախապատրաստելու հարցում: Համանախագահներն ակնկալում են, որ բարձր մակարդակով հանդիպումը կնպաստի վստահության խորացմանը եւ կողմերի քաղաքական կամքի դրսեւորմանը՝ հակամարտության կարգավորման առանցքային հարցերով փոխզիջումային լուծումներ գտնելու գործում:
Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել հոկտեմբերի սկզբին: