Իրանական բիզնեսների հետ համագործակցություն են սկսում՝ դեղագործության, բժշկական պարագաների արտադրության ոլորտում:
Նանոտեխնոլոգիաներին նվիրված հայ-իրանական համաժողովն ավարտվել է 3 հուշագրի ստորագրմամբ: «Ուրախալի է, որ տնտեսվարողները պատրաստ են կիրառել գիտնականների նոր հայտնագործությունները, ինչը հնարավորություն կտա իջեցնել ապրանքի ինքնարժեքն ու բարձրացնել որակը»,- ասել է տնտեսական զարգացման, ներդրումների փոխնախարարը: Իրանական բիզնեսների հետ համագործակցություն են սկսում՝ դեղագործության, բժշկական պարագաների արտադրության ոլորտում մասնագիտացած մեր «Տոնուս Լես» և «ԱԶԱԴ ֆարմասյութիքալս» ընկերությունները, նաև պլաստմասսե խողովակներ արտադրող Նյու Պլաստը: