Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է Բոսնիա և Հերցեգովինայի հետ բարեկամության, փոխադարձ վստահության և գործընկերության վրա հիմնված հարաբերությունները:
Հայաստանն ակտիվացնում է հարաբերությունները Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է Բոսնիա և Հերցեգովինայի հետ բարեկամության, փոխադարձ վստահության և գործընկերության վրա հիմնված հարաբերությունները: Նախարարը ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքականության հիմնադրույթները, զարգացման հեռանկարները, հետաքրքրվել Արցախյան հակամարտության՝ խաղաղ կարգավորման գործընթացով: Բոսնիա և Հերցեգովինան կարևորում է հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու աջակցում է միջազգային միջնորդների ջանքերին. ասել է արտգործնախարար Ցրնադակը: