Մարդիկ գանգատվել են աչքերի և կոկորդի սուր ծակող ցավից:
Մոտ 240 մարդ է բուժօգնության դիմել Մեծ Բրիտանիայի ծովափերից մեկում անհայտ գազի ամպի հայտնվելուց հետո: Մարդիկ գանգատվել են աչքերի և կոկորդի սուր ծակող ցավից: Փրկարարները տարհանել են հանգստացողներին և տեղի բնակիչներին հորդորել փողոց դուրս չգալ: Նշվում է, որ ամպը Մեծ Բրիտանիա է եկել Լա Մանշի կողմից: Հատուկ ծառայությունները պարզում են դրա բաղադրությունն ու գոյանալու պատճառները: