Նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը ստորագրել է ցեղասպանության հիշատակմանը նվիրված հռչակագիր, որով 2017 թվականի հոկտեմբերը ճանաչվում է «Հայոց ցեղասպանության իրազեկման ամիս»:
Նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը ստորագրել է ցեղասպանության հիշատակմանը նվիրված հռչակագիր, որով 2017 թվականի հոկտեմբերը ճանաչվում է «Հայոց ցեղասպանության իրազեկման ամիս»: Փաստաթուղթը ստորագրվել է նահանգապետի գրասենյակում Հայ դատի հանձնախմբի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ: Այովան դարձավ 47-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Եղեռնը: Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր են ընդունել ամերիկյան բոլոր նահանգները բացառությամբ Ինդիանայի, Միսիսիպիի և Ալաբամայի: