Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Նախագահ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով երեկ երեկոյան Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Որից հետո` առանձնազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, որ հայ-թուրքմենական հարաբերությունները բարեկամական են, բազմաշերտ, և այցն էլ, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին, նշանակալի իրադարձություն է: