Քաղաքապետարանը բնակիչներին հորդորում է ժամանակավոր տեղափոխվել բարեկամների տները:
Փլուզում է եղել Գյումրիում: Ղանդիլյան 21 հասցեով շենքի բնակիչները գիշերն աղմուկից են արթնացել: Փլվել են 6-րդ մուտքի 3-րդ հարկի և բնակարաններից մեկի ննջասենյակի առաստաղները: Շենքը 3-4-րդ կարգի վթարային է: Քաղաքապետարանը բնակիչներին հորդորում է ժամանակավոր տեղափոխվել բարեկամների տները: