Արա Բաբլոյանը, կարևորելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, խոսել է բարեկամական խմբերի գործունեությունից:
ԱԺ նախագահի հետ հանդիպմանը Իսրայելի Տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին նշել է, որ խորհրդարանը Հայաստանի ժողովրդավարության տունն է, որը խորհրդանշում է հայի վերապրումն ու զարգացումը: Արա Բաբլոյանը, կարևորելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, խոսել է բարեկամական խմբերի գործունեությունից, որոնք ավելի կամրապնդեն հայ-իսրայելական խորհրդարանական գործակցությունը: