Լատվիայի խորհրդարանի նախագահի հայտարարությունը, թե Արցախի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով՝ հակասում է Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանը:
«Լատվիայի խորհրդարանի նախագահի հայտարարությունը, թե Արցախի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով՝ հակասում է Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանը»,- հայտարարել է Հանրապետական կուսակցության խոսնակը: Էդուարդ Շարմազանովը նկատել է՝ եթե եվրոպական ընտանիքի անդամ երկրի համար կարևոր է տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, ապա ինչպես այդ երկիրը անկախացավ ԽՍՀՄ-ից: