Նախարար Մնացականյանը հանձնարականներ է տվել 2-րդ կիսամյակի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:
Հակառակորդն անկանխատեսելի է, և ոչ մի պարագայում չթուլացնել զգոնությունը. սա ԱՀ պաշտպանության նախարարի հիշեցումն է: Եվ հորդորը՝ վառոդը միշտ չոր պահել: Պաշտպանության Բանակում ամփոփել են ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքները: Հրամանատարներն անդրադարձել են իրենց պատասխանատվության գոտու ձեռքբերումներին ու թերացումներին: Նախարար Մնացականյանը հանձնարականներ է տվել 2-րդ կիսամյակի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար: Նիստին մասնակցել է նաև Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: