Այս տարվա հունիսի մեկից ուժի մեջ մտած օրենքով արգելվում է օտարերկրյա վարորդական իրավունքով աշխատել Ռուսաստանում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Ռուսաստանին առաջարկել է օտարերկրյա վարորդական իրավունքն արգելող օրենքը չտարածել ԵԱՏՄ անդամ Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի վրա: Հիշեցնենք, այս տարվա հունիսի մեկից ուժի մեջ մտած օրենքով արգելվում է օտարերկրյա վարորդական իրավունքով աշխատել Ռուսաստանում: Պարտադիր է համարվում ՌԴ վարորդական իրավունքի առկայությունը: