Մեր շնորհալիները, որ եզրափակչից առաջ մի պահ նույնիսկ գլխավորում էին 163 պետությունների ցանկը` «Մեծ մարտահրավեր» հիմնական անվանակարգում կանգնել են 3-րդ պատվանդանին:
Թումոյի պատանիները և աղջիկները Վաշինգտոնում նախօրեին ավարտված ռոբոտների առաջին միջազգային «Ֆըրսթ Գլոբալ» օլիմպիադայից տուն են վերադառնում բրոնզե պարգևով։ Մեր շնորհալիները, որ եզրափակչից առաջ մի պահ նույնիսկ գլխավորում էին 163 պետությունների ցանկը` «Մեծ մարտահրավեր» հիմնական անվանակարգում կանգնել են 3-րդ պատվանդանին` զիջելով միայն թիմ-Եվրոպային և Լեհաստանի հավաքականին։ Մրցակցային դժվարին պայքարի մասին է վկայում նաև այն, որ՝ թե՛ մեր տարածաշրջանից, թե՛ ողջ ԱՊՀ տարածքից որևէ այլ թիմ, Թումոյից բացի, չի արժանացել որևէ այլ մրցանակի որևէ անվանակարգում։ Հատկապես անհաջող է գործել ադրբեջանական ռոբոտը, որը հավաքած քիչ թվով գնդակները ոչ մի կերպ չէր կարողանում նետել արկղի մեջ։