Արցախում սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներով պայմանավորված՝ խորհրդարանը անցումային շրջանում կընտրի նախագահ, որը կպաշտոնավարի մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը:
Արցախի Ազգային ժողովում՝ այսօր ժամը 11:00-ին մեկնարկել է խորհրդարանի հատուկ նիստը, որտեղ պետք է ընտրվի երկրի նախագահը: Նշենք, որ Արցախում սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներով պայմանավորված՝ խորհրդարանը անցումային շրջանում կընտրի նախագահ, որը կպաշտոնավարի մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ: Հիշեցնենք՝ ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։ Արցախյան խորհրդարանի երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները՝ թվով 28 պատգամավոր՝ ընդհանուր 33-ից, սատարում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։