Գորիսում տան չորրորդ հարկից ընկած 4-ամյա տղան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է:
Գորիսում տան չորրորդ հարկից ընկած 4-ամյա տղան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է, վիճակը կայուն է, գիտակցություն ունի: Տղան ստացել է տարբեր վնասվածքներ՝ գանգի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, աջ թոքի և որովայնի սալջարդ: Ըստ բժիշկների՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքը տեղի էր ունեցել շաբաթ ցերեկը, տղան նախ տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: