Երևանի մամուլի ակումբը 22-ամյակի առիթով անցկացրել է ամենամյա մրցանակաբաշխությունը:
Երևանի մամուլի ակումբը 22-ամյակի առիթով անցկացրել է ամենամյա մրցանակաբաշխությունը: Մեր գործընկերները մրցանակներ են ստացել ՏԻՄ բարեփոխումների, հանրային և մարզական կյանքի լավագույն լուսաբանումների համար: Հրապարակախոսական հոդվածների համար մրցանակը՝ ԵՄԱ-ն շնորհել է Լուսինե Հովհաննիսյանին: Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին արժանացել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հատուկ նախագծերի խմբագիր, լրագրող Տիգրան Դանիելյանը՝ հակամարտության պայմաններում Սիրիայի հայ համայնքի կյանքը ներկայացնող «Պատերազմի և խաղաղության կռիվը» ֆիլմի համար: