Արցախի նախագահն ու Վիգեն Սարգսյանը քննարկել են բանակաշինությանը և այդ ասպարեզում հայկական երկու հանրապետությունների գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Արցախի նախագահն ու Վիգեն Սարգսյանը քննարկել են բանակաշինությանը և այդ ասպարեզում հայկական երկու հանրապետությունների գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: